Posts

Showing posts from July 18, 2017

ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ, ԱՍՏՎԱԾ ՏԱՆԸ ՉԻ...

   Ծերուկն իր նեղլիկ բնակարանից դուրս չէր եկել արդեն յոթ հազար տարի, գուցե ավելի...Անհարմար այդ սենյակում՝ նա հարմարվելու իր գաղտնիքներն ուներ և աղոտած իր պատուհանից երբեմն նրան հետևողները զարմանում էին ու ծիծաղում, թե նա, այդ տարիքում ինչպես է կարողանում գրեթե ցատկոտելով անցնել սենյակի մեկ անկյունից՝ մյուսը, հետո թառել սեղանին ու հացահատիկներ ուտել թռչնի պես, հետո ծխել ագռավի նման, իսկ ավելի ուշ միացնել ռադիոն, լսելու համար Վիվալդիի «Գլորիան»... Նա համարում էր որ տիեզերքը հենց այդքանն է և սիրում, գուրգուրում էր իր տիեզերքը, մրսում ու տաքանում էր իր տիեզերքում , տարվա չորս եղանակների հետ փթթում էր, քրտնում, սառցակալում կամ գունատվում, հետո նորից վառում էր ծխածոտն ու առյուծի պես փռվում էր անկողնում, որտեղից՝ հետևում էր իր սենյակի երկնքին   ու աչքերը բաց՝ քնում: Նա խիստ էր ինք իր նկատմամբ: Աչքերը չփակելու համար երկար տարիներ նա փորձեր էր արել: Սովորել էր ձկների նման անթարթ հայացքով ապրել և թռչունների պես քչով բավարարվել: Նա իր տան մուտքի դռան վրա փակցրել էր մի հին ցուցանակ,