Posts

Showing posts from August 26, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«Ավելին, քան այսքանը» գրքից  *** Ես վախենում եմ չլինելուց: Բայց արդյոք երբ չկայի, լինելուց չէի՞ վախենում... ...Երանի չլինելն էլ, լինելո՛ւ նման սիրուց ծնվեր: 2005 թ.

Poetry/ Բանաստեղծություն

«Ավելին, քան այսքանը» գրքից ԾԻԾԱՂԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Նա որոշեց ապրել... գրելո՛վ: Ծիծաղեցին և՛ հացթուխը, և՛ պատշարը, և՛ դերձակը, և՛ ծաղիկ վաճառողը, և՛ բանվորը, և՛ հավաքարարը,  և՛ հաղորդավարը, և՛ բոլոր նրանք,ովքեր նրա պոեզիան կարդացին ձրի,  բայց նրա համար ո՛չ հաց թխեցին, ո՛չ պատ շարեցին, ո՛չ հագուստ կարեցին, ո՛չ ծաղիկներ նվիրեցին, ո՛չ սենյակը հավաքեցին և ո՛չ էլ մտաբերեցին նրան եթերում՝ պոեզիայի ժամին... Նա շարունակեց ապրել... գրելո՛վ, Բայց արդեն... Նաև՛ հացթուխ էր, նաև՛ պատշար էր, նաև՛ դերձակ էր, նաև՛ ծաղիկ վաճառող, նաև՛ բանվոր, նաև՛ հավաքարար, նաև՛... ...Երեկոյան, լրատվության ժամին, զարմացած խոսում էին մի տարօրինակ մարդու մասին, ով տիրապետում է բոլոր - բոլոր մասնագիտություններին, և որ նաև՜...գրել գիտի: 2006 թ.