Posts

Showing posts from July 19, 2011

Short Story/ Պատմվածք

Վիժում... Քայլում էր հայտնի փողոցով եվ քայլերը հերոսական էին ու անվախ...ոչնչից չվախեցողի ամրություն ու ինքնավստահություն էր հաղորդում նույն փողոցով անցնողներին ու ինքն իր ներսում խոսում էր Քրիստոսի հետ:  Գալյան տասնութ տարեկան էր: Շատ էր սիրում հագած կարմիր զգեստը, որն իր փայլող, սեվ ու ուղիղ մազերն ավելի էր գեղեցկացնում, ընդգծելով ձյան նման մաքուր ու սպիտակ մաշկը, որի վրա խոնարհված աչքերին վարպետորեն քսված սեվ երիզը արտահայտում էր նուրբ ու միաժամանակ ըմբոստ մի կանացիություն, որի կողքով ո՛չ ոք անտարբեր անցնել չէր կարող: Խոսում էր ու ներողություն հայցում...Հավատում էր Աստծո գոյությանն ու աղերսանքի իր ներքին մենախոսությունը չէր խեղճացնում  դիմագծերը: Սիրում էր Ալեքին իր կյանքից ավելի: Սիրում էր նրա ձեռքերը, սիրտը, անունը, ժպիտն ու բարկոթյունը, սիրում էր նրա մանկությունն ու այսօրվա տարիքը...Սիրում էր նրա տարեդարձները, հայացքը, նրա վերարկուն ու ծիծաղը: Առանց նրա՝ Գալյան ոչինչ էր...Ապրելն անիմաստ էր ու կյանքը դատարկ: Առանց Ալեքի, Գալյայի օրերը կլինեին անգույն, անձեվ ու անբնական...Օրն սկ

Article / Հոդված

Image
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 25-02-2011 ՄԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ... Մարդասպաններին դատելու եղանակներն ու պատիժները հայտնի են, հայտնի է նաեւ վերաբերմունքը այդպիսիների նկատմամբ: Չենք խղճում, պատիժն ընդունում ենք, եւ ենթարկվում ենք Աստծո սահմանած պատվիրաններինՙ սահմանելով մեր երկրային օրենքներն ու բարքերը եւ ապրում ենքՙ փորձելով զերծ մնալ որեւէ խախտումից: Ապրե՜նք մենք եւ ապրե՜ն արդարության մունետիկները: ... Սակայն ո՞վ ենք մենք... ո՞վ է մեր գիտակցումի Համամարդը... Մարմի՞ն է լոկ...միս-ոսկոր ու արյունից ստեղծված մի անո՞թ, թե՞ ըստ մեր ու շատ-շատերի հավատքի, նաեւ ՀՈԳԻ... անորսալի, անշոշափելի, սակայն անժխտելիորեն ներկա մի իրականություն... եւ եթե համաձայն ենք, որ հոգին կա, գոյություն ունի, ապա ինչո՞ւ ենք միայն մարդասպաններին դատում: Չէ՞ որ նրանք մարդու լոկ մարմինն են վերացնում: Ինչո՞ւ ենք անտեսում այն հոգեսպաններին, որոնք ավելի՛ մեծ ոճիր են գործում, երբ դատարկում են մարմինը հոգուց: Պատճառն այն է, որ աներեւո՞ւյթ է հոգի ասվածը: Այո՛, աներեւույթ է հոգին եւ արդարեւ հնարավոր չէ չափել կամ կշռել հոգ