Posts

Showing posts from July 21, 2011

Reviews/ Գրախոսություն

Image
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 31-10-2008 Մշակույթ «ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԱՅՍՔԱՆԸ» ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Աշխարհն ու մարդու եսը. հավերժական հանգույցներ. անձնական կողմնորոշումները ընդունված կարծրատիպերին, նոր ընկալումները եղած ավանդույթներին` ընդդեմ կամ ընդառաջ, անհատի բախումը` ստեղծագործության ճանապարհին: Նուշիկ Միքայելյանի բանաստեղծական նոր` «Ավելին, քան այսքանը» ժողովածուն հիմնականում այս մասին է` «Ինձ ստիպեցին չափսերս փոխել/ Եվ տեղավորվել... ասենք թե/ փոքրիկ լուցկու տուփի մեջ...» , գրում է նա: Ժողովածուն բացող այս միտքը հաջորդ բանաստեղծություններում զարգանում ու տիրապետող է դառնում: Փակ տուփը միջավայրի գորշության, կյանքի դատարկության բանաստեղծական վիճակի արտահայտություն է: Դատարկության «մեծացող սահմաններում» բանաստեղծությունները նոր բովանդակություն են ստանում. կյանքի մի ժամանակահատվածի (2004-2008) հանդեպ տարբեր վերաբերմունքներով, իր փնտրտուքների ճանապարհին ունեցած ապրումների, բանաստեղծական տրամադրությունների: Արտաքին եւ ներքին իրականությունների բախում «Ես իմ սպանված երազը կառնե

Article / Հոդված

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 2011-05-11 Մտահոգություն                                         ԺԱՄԱՆԱԿՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՉԻ՜ ՀԵՐԻՔԵԼՈՒ «Բոլորն արդեն կարդալ գիտեն, Ուրեմն Փառքՙ կարդացածը հասկացողին...»: Պ. Սեւակ Ցեղասպանությունն առաջին հայացքից ցեղի ֆիզիկական բնաջնջման ու սպանության գաղափարն է կրում իր մեջ, սակայն հաշվի առնելով, որ ցեղը լոկ նյութ չէ, այլեւ առավելապես հոգու ու մտքի յուրօրինակ տեսակ, ապա անհամեմատ հեշտ է խոսել միլիոնուկես զոհերի մասին, քան այդ միլիոնուկեսից յուրաքանչյուրի հոգու ու մտքի սպանության մասին, նրանց ստեղծած եւ ստեղծելիք մշակույթի, բարքերի ու գոյատեւման եւ զարգացման հիմնաձեւերի մասին... եւ այսօր արդեն նրանց ժառանգների գիտակցության տեսակի ու դրա հետեւանքում առաջացած մեր այսօրվա ապրելակերպի ու մտածելակերպի մասին: Ի՞նչ ենք մենք հասկանում հայոց պատմություն ասելով... անցյա՞լ... անցյալում տեղի ունեցած իրողությունների փաստագրությո՞ւն... թե՞ կիսատ-պռատ տեղեկությունների նույնքան կիսատ-պռատ մատուցում, չեղածով հպարտանալու մոլուցք, եղածից էլ ամաչելու կամ սովորելո

Short Story/ Պատմվածք

Gnaxqawaru … Kinu hy5axav nranix, mta7ylow, or yfy a3s=r el cgna, apa a3lyws ov] ov animat klini hiwand 7yrovkin ir kanaxi spa5naliqnyrow orywy ban haskaxnylu; Tanix hytu ocinc cwyrxryx … mia3n mi dy[nawovn fiknox, orn amyna]atn er sazovm iryn; Namak cgryx, sy[anin oc mi baxik kam yrkto[ cfo[yx, nov3nisk mi gi]yr a5a\ anko[novm qnyx nra ko[qin, grkyx nran, ]o3yx mo1raspitak mazyru, 8akati qrtinqu a4ow srbyx ov yrb na qnyx, kinn spasyx a5awot3an;  Lovsabaxin pytq e dovrs gar tnix ov amovsnov arfnanalovx a5a\ pytq e myknyr qa[aqix a5a\in gnaxqow; Acqyru 4akylov wa1ix, mtqovm my[ydinyr er horinovm, yrbymn wi8ovm er inq ir hyt, harxyr talis, or hankar7 cqni, ov cov]ana gnaxqix, orn iryn piti tanyr yrkragndix ]at hy5ov; Yrkragndix` orix na a3nqan 1orn er ny[axyl … &yrovki amyn mi ]arjovmu anko[nov my\, na srti arag zarkyrow er undovnovm … fo[ arfnanar..mia3n fy ir hy5analovx hyto mia3n; Nra acqyrin na3ylovx hognyl er, ov patas1annyr talov ir y[anaku miywno3nn e, 7yrov

Poetry/ Բանաստեղծություն

  «Ռեքվիեմ» շարքից Իմ մահամերձ գարնան վերջին շնչին հասա... Հասա, ետ բերելու նրա մեկնումն անվերադարձ, Հասա, գրկիս վրա նրա թաց ճակատը համբուրելու, Ջրհեղելու՝ իր ուսերին բարդած մեղքը հրդեհներիս... Աղոթելու սե՜րս...սե՜րս ցողոտելու... Հասա...բայց ուշացած այնքան... Ու ծնկեցի նրա արև գրկած շիրմաքարի առաջ, Մամռակալած իր տարիքի վրա փորագրելու մենությունս... Հասա, բայց ուշացած այնքան, Որ հասակս սեղմած ափերիս մեջ, Ածխաչքով իմ՝ կարոտնե՜րս խնկարկեցի Ու լաց եղա։ Մարտ 17, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից Ոտնաձայնը լսվեց Ես-ի և ժամանակի ռահվիրան բարձրացավ պատվանդանին ամբոխի... Հողաշեն երկիրս այլևս չլվացվեց: Արևը սպառեց ճշգրտությունն իր ժամանակի և խավարով շպարված դեմքերի վրա Առավոտը գիշերեց: Պաշտամունք էր: Ճշմարտության խցանում: Խոնարհամիտ արքաների բազմացում... ...Ու մի սեղան և մատռվակ՝ խզված կենաց, էժանագին ժամերգում: Պաշտամունք էր... բայց գիշերվա ցերեկ ժամին արձանագործն արյունատար նո՛ր անոթ էր քանդակում... երակների նոր ապաստան ու մարմին՝ որտեղ սի՛րտն է ամբոխների բաբախում, որտեղ սի՛րտն է աչքը բացում...ուշ ժամին: Երեվան- 2010թ.

Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից Դեմքեր, դեմքեր, Խառնապատառ օրաճաշիկ, Ինչ– որ սեղան, մի պտղաման, մեջը խաշիկ, Ինչ– որ Շանել, Իվ սեն լորան, Թքով կպած փոշոտ կոշիկ, Մի թաղ, մի գող, եփված մի խոզ, Աղվես– մուշտակ հագած մի բոզ, Վարկի դիմաց բարձրա–հարկեր, Մի ջահել զույգ, մի բուռ ծծկեր, Հրապարակ՝ դրոշից կախ Ջարդուփշուր հոգեկմախք, Ինչ– որ մի ժամ, ինչ որ մի բակ, Մատանաքաշած օր ու սլաք… Դեմքեր, դեմքեր, Էժան օղի, Ինչ– որ քծնանք հանուն փողի, Ինչ– որ մի շուն, Մի աղբատեր, Հացահայաց, թոնրազուրկ սեր, Մի վայրենի՜ք, Տպագրական մի մեծ սխալ, Ներողություն , Լե՜ն–նեղություն, Չորսոտանու վրա հեծած Բարոյական մի պարտություն, Ինչ որ անճար մխիթարանք, Ինչ որ խաբկանք իբրև սխրանք, Ինչ որ ասուն մի անասուն, Տակը թրջած գող, վայնասուն, Ինչ որ երգեր անմեղեդի, Ինչ որ հետքեր բոբիկ ոտի, Անծայր մի հերթ ու ինչ– որ ելք, Դեսպանատուն, անծեփ մի ճեղք, Բերանակապ մի պատմություն, Կարթակեռից կախ ցանկություն, Լույսի մատնոց ինչ–որ բբեր, Չբեր հայացք, Կարված կոպեր, Հալվող դեմքեր, ջնջված կտավ, Հազա՜ր փեղկեր լույսի ծարավ,