ԵՐԲ ԵՍ ԴԵՌ ՉԳԻՏԵԻ...
երբ ես դեռ չգիտեի ժամանակի մասին, ինձ ամբողջը մեկ էր թվում...Հսկա սենյակում հազիվ էի նշմարվում, սակայն ուշադրության կենտրոնում էի և բոլորն սպասարկում էին ինձ՝ Մարդուս և անում էին ամեն ինչ իմ կատարյալ ծնունդն ապահովելու համար... Սիրո և գուրգուրանքի այդ տաք սենյակում ես չգիտեի, որ մի օր ծխախոտը բերնիս, նայելու եմ իններորդ հարկի իմ մեկ սենյականոց բնակարանի պատուհանից դուրս ու լաց եմ լինելու Հայ-ադրբեյջանական սահմանին՝ և մնացած բոլոր սահմաններին խոցված ուղղաթիռներում զոհված սպանե րի կյանքի համար, որոնց թաղումը կարծես նույնքան կատարյալ են փորձում կազմակերպել, ինչքան նրանց ծնունդն է եղել ժամանակին... Երբ ես չգիտեի ժամանակի մասին, ինձ թվում էր, որ իմ ծնված պահին ինձ ժպտացող երկու սքանչելի դեմքերը հավերժություն կշռող երկու նժարներն են, որոնցից մեկի բացակայությունը կարող էր խախտել Հավերժի իրավունքն ապրելու, սերմանելով իմ մեջ ճերմակած մազերի հանդեպ մի ահռելի ատելություն, որը ոչ մի ներկով չի քողարկվի երբեք... Երբ ես դեռ չգիտեի ժամանակի մասին, մաշված ջինսիս գրպաններում բուռ-բու