Poetry/ Բանաստեղծություն
«Ռեքվիեմ» շարքից Լույսից քամեցի վերջին առավոտը ու մաղի մեջ նստած թանձրահյութը վերցրած ափերիս մեջ, մտա քաղաքիս ներքնահարկի պատերը ծեփելու: Ննջել էր այնտեղ ստորացված տանիքը շենքի, Աքաղաղն էր կախվել ոտերից որպես խաչված նյարդ և արևագալի խեղդված երգն էր թքում հատակին: Ներքնահարկի շեմքին քսեցի ձեռքերս ու դուրս չեկա՛... Սպասեցի մինչև աքլորականչը, որ հնչեց կես գիշերին, Կախված Աքաղաղի առավոտի հիշողությամբ մկրտված: Արևածագն այդժամ սկսվեց ներքնահարկի՛ց քաղաքի: Երեվան - 2010 թ.