Պարզապես մտածում եմ...
ՓԱԿ ՊԱՏՈՒՀԱՆ Օր առաջին: Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու ականկալիքով: Ըստ մարդու ստեղծած օրացույցի, ձմեռ էր: Հունվար: Ըստ Աստծո՝ գարնանային ջերմ եղանակ էր դրսում, ու ես նախընտրեցի Աստծո օդը շնչել, որտեղ ժամանակ ու օր չկար, իսկ Հունվարը կարող էր նաև Ապրիլյան օծանելիքի բույր ունենալ...Աղբատար մեքենան խեղճացած նայում էր բակում ցիր ու ցան եղած ամանորյա աղբին, որն այսօր անտանելի գարշահոտ ուներ...Քիչ առաջ մեր սեղանին դրված, զարդարված պասուց տոլման հայտնվել էր աղբատարի մեջքին, աղցանի մնացորդների, մորթված ու չկերված խոզերի ու դատարկ շշերի հետ: Քիթս բողոքեց: Պատուհանս չփակած, նայեցի երկնքին, որտեղից երկրագնդին նայող մի երեխա իր թևը երկարեց , մատները մխրճեց աղբատարի մեջ ու մի ափ ուտելիք տարավ իր հետ դեպի անհայտը: Փակ պատուհան: Օր երկրորդ: Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու ակնկալիքով: Վարորդը խնդրեց, որ փակեմ այն...Քամին ծոծրակին էր խփում: Անմիջապես փակեցի: Ձեռքը տարավ ռադիո ընդունիչի կոճակին, պտտեց աջ ու ձախ և ընտրեց մի անուն չունեցող երաժշություն, որի ֆոնին հայրենիքիս դրոշի գույները