Posts

Showing posts from July 17, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից   Հավատարիմ շան պես Երկար սպասեցիր քո տիրոջ գալստին ... Հոտառության քո ո ՜ ղջ կարողությամբ Որոնելով բույրը նրա Տանդ դատա՜րկ, դատարկ ու լի անկյուններում ... Հավատարիմ շան պես կարոտեցիր ... Շա՜ն պես հավատացիր , Թե ուր որ է , կգա՜ ... Բայց երբ չեկավ , Ե րբ ուշացավ ոտնաձայնը նրա , Քո սեփական տան մեջ Շա ՜ ն պես մոլորվեցիր , Շա ՜ ն պես արտասվեցիր Եվ խենթացած, դուրս նետվեցիր փողոց , Ամայության քո բաժինը Լուսնահաչիդ արձագանքով փարատելու ... Անօգնական գիշերներիդ տևողությամբ Քա ՜ րշ տվեցիր ինքնությունդ , Ց եղիդ ազնիվ երազանքը փոխարինած Փողոցայի ՛ ն սպասումով։ Ն ուշիկ Միքայելյան Մարտ 16, 2011 Երևան

Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից Կաթսայի տակ բան չմնաց... ...Սգահանդես է: Զավակներդ սեղանիդ շուրջ նստած միս են որոճում որդիաբար, իսկ դու որդեգրել ես մի նոր Հիսուս, որի ծնողները պարզ չէ թե ովքեր են...  Կաթսայի տակ բան չմնաց... Համակարգված սուգ է, ու սևի մեջ գեղեցկություն ես դեռ որոնում որդեգրիդ աչքերով, որից քիչ այն կողմ, Հուդան՝ հացի մի մեծ պատառ ձեռքում պահած ինքն իրեն է խաչել ու ժպտում է...  Կաթսայի տակ բա՜ն չմնաց... ...Թաղում է ու խորթ հարություն: 2010 թ. - Երեվան