Posts

Showing posts from August 10, 2011

Poetry/ Բանաստեղծություն

« Ավելին քան այսքանը» գրքից Լույսը Լույսն էր... ...եւ լույսի շուրջ պտտվող երեք թիթեռ... Առաջինն այրվեց: Երկրորդը մտածեց, թե ինքը չի՛ այրվի՝ Նետվեց լույսի վրա ու մխաց... Երրորդը լուռ նայեց լույսին, Տխրեց ու հասկացավ, Որ իսկական լույսն այնտեղ է, Որտեղ թիթեռներ կան... ...ու թռա՜վ - գնաց լույսից այն կողմ: 2005 թ.