Posts

ԹՌՉՆՈՐՍ

Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ հայտնվեցիր ճաղերի ետևում...Չէ՜...Նկատի չունեմ բանտի...Նկատի ունեմ կյանքի ու մարդկանց հորինած ճաղերի...Սպասիր, ավելի պարզ ասեմ, որպեսզի համակարգչով կարդալը դառնա նույնքան հաճելի ինչքան գիրք կարդալն էր ժամանակին...Սա ոչ պատմվածք է, ոչ էսսե, ոչ էլ ֆեյսբուքյան գրառում: Սա մտավարժանք է, որը քնելուց առաջ երազներ տեսնելու իրավունքդ է վերականգնում: Պատահել է, չէ՞, որ քեզ չհասկանան: Ասենք, երբ երեխա ես եղել, հենց առաջինը քեզ չի հասկացել քեզ լույս աշխարհ բերողը՝ մայրդ, հայրդ...Չեն հասկացել, որովհետև դու պարզապես ցանկացել ես ուրիշ բան, իսկ իրենք քո ցանկությունը կա՛մ վտանգավոր են համարել, կա՛մ անտեղի, կա՛մ էլ պարզապես՝ անկարևոր: Այդ պահին դու վախեցել ես: Վախեցել ես մանկական քո միայնությունից . լաց ես եղել, աղմկել ես, փռվել ես հատակին և նայել ես ծնողներիդ աչքերի մեջ աղերսողի անօգնական հայացքով, փորձելով նրանց ամեն գնով հասկացնել, որ դու շա՜տ ես վիրավորված, որ հենց նրանք՝ միակները, որոնք պիտի ամենաշատը հասկանային քեզ, քեզ չեն հասկացել...Եվ ամեն ան

ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ, ԱՍՏՎԱԾ ՏԱՆԸ ՉԻ...

   Ծերուկն իր նեղլիկ բնակարանից դուրս չէր եկել արդեն յոթ հազար տարի, գուցե ավելի...Անհարմար այդ սենյակում՝ նա հարմարվելու իր գաղտնիքներն ուներ և աղոտած իր պատուհանից երբեմն նրան հետևողները զարմանում էին ու ծիծաղում, թե նա, այդ տարիքում ինչպես է կարողանում գրեթե ցատկոտելով անցնել սենյակի մեկ անկյունից՝ մյուսը, հետո թառել սեղանին ու հացահատիկներ ուտել թռչնի պես, հետո ծխել ագռավի նման, իսկ ավելի ուշ միացնել ռադիոն, լսելու համար Վիվալդիի «Գլորիան»... Նա համարում էր որ տիեզերքը հենց այդքանն է և սիրում, գուրգուրում էր իր տիեզերքը, մրսում ու տաքանում էր իր տիեզերքում , տարվա չորս եղանակների հետ փթթում էր, քրտնում, սառցակալում կամ գունատվում, հետո նորից վառում էր ծխածոտն ու առյուծի պես փռվում էր անկողնում, որտեղից՝ հետևում էր իր սենյակի երկնքին   ու աչքերը բաց՝ քնում: Նա խիստ էր ինք իր նկատմամբ: Աչքերը չփակելու համար երկար տարիներ նա փորձեր էր արել: Սովորել էր ձկների նման անթարթ հայացքով ապրել և թռչունների պես քչով բավարարվել: Նա իր տան մուտքի դռան վրա փակցրել էր մի հին ցուցանակ,

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...

   Ուրախանալու ի՞նչ կա որ այդպես ատամներդ ամբողջությամբ բացել՝ ցուցադրում ես...Աշխարհը քանդվում է՝ դու ծիծաղում ես ախր...Դե ծիծաղի՛ր...Տեսնենք վերջում ո՞վ է ծիծաղելու...       Վերջ: Ապուշի նման հայելու մեջ ինքդ   քեզ ես նայում ու ծամածռում ես դեմքդ որ խնդաս: Բայց ինչո՞ւ ես ուզում անպայման խնդալ:   Ո՞վ ասաց որ ուրախ լինելը պարտադիր է առողջ լինելու համար: Ինչքան շատ ցավ տեսնես, այնքան երկար կապրես՝ գիտե՞ս...Նկատե՞լ ես, որ ամենադժվար կյանքն ունեցող մարդիկ մի հարյուր տարի ապրում են...Չթաքցնեմ՝ երբեմն կասկածում եմ որ այդպիսիք միս ու արյունից են...Ախր ինչպե՞ս կարելի է այդքան տառապել ու այդքան ապրել...Շշմելու բան: Հիմա արի իմ ետևից ու ես քեզ կտանեմ մի մութ սենյակ, որտեղ արդեն քանի հազար տարի՝ մի տուփ եմ թաքցրել: Տուփը կտամ քեզ և դու կհասկանաս ապրելուդ ամբողջ անիմաստությունը կամ գուցե...Իմաստությունը: Գալի՞ս ես ...Արի: Սպասիր՝ բանալին հանեմ իմ գրպանից...Խնդրեմ: Դուռը բացեցի: Մտիր ու ասա թե ինչ ես տեսնում: Մութ է չէ՞: Հենց այդտեղ է ճշմարտությունը: Հենց լույսը վառեմ՝ կսկսես տեսնել

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Այդ տարածքում ոչինչ իր տեղում չէր: Սեղանը կախված էր առաստաղից, մեկ կիլոգրամ պանիրը սառնարանի դռան մեջ ձվերի համար հատկացված հատվածում էր ինքն իրեն փշրել ու տեղավորել, աթոռներից երկուսը՝ նստած էին սենյակում ապրող երկու ընկերների վրա, որոնք մահճակալի տակ էին պառկել և որոնց հայացքը դեպի ներս էր նայում դրսի աշխարհը չտեսնելու ցանկությամբ: Մի շիշ գարեջուրը դրված էր լուսամփոփի վրա և գարեջրի փրփուր էր հոսում ջրի ծորակից, որից անհագ խմում էր տան միակ շունը, ով պոչը շարժելու փոխարեն վիզն էր առաջ ու ետ տանում բերում... Ներս մտավ նրանց միակ հարևանը, ով հաղթանդամ էր ու մռայլ և փրփուրներ կուլ տվող շան հետ պառկեց ծաղկամանի մեջ, որի ծաղիկների բուրմունքը մնացել էր ընկերներից մեկի ափին , իսկ ծաղիկները այս խառնաշփոթ տարածքում կախել էին իրենք իրենց պատուհանի փեղկից, որը ոչ բաց էր, ոչ փակ: Ընկերներից մեկը նկարիչ էր, մյուսը նկարիչ չէր, սակայն երկուսն էլ նկարում էին սեփական ճակատագիրը մի փոքրիկ թղթի կտորի վրա, որտեղ ինչքան նկարում էին, այնքան ամեն բան սկսում էր ջնջվել: Ոչինչ իր տեղում չէր,

ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԱՐԴ ԵՆՔ...

Որովհետև մարդ ենք... Նրանք փախել են պատերազմից ու աղքատությունից...Իսկ հիմա նրանցից ոմանք,   Եվրոպայի սառցակալած փողոցներում, երեխաների հետ, մերկ, անօթևան ու անհաց սառում են...Նրանց արյունը արյուն չէ միլիոնների համար...Նրանք ինչ որ գույնի, ինչ որ կրոնի, ինչ որ տարօրինակ բույրի տեր՝ շարժվող շնչավորներ են, և հիմա, ընդամենը պատրաստի մեռելներ...Տասնյակներ արդեն ցրտից մահացել են Բուլղարիայում, Հունաստանում, Սերբիայում, է՞լ որտեղ...Դա արդեն անկարևոր է...Գուցե ամեն տեղ... Նրանք չեն քնում: Նրանք փաթաթված են բարակ ու արդեն թաց կտորների մեջ և փորձում են տաքանալ...   Նրանց կոշիկները ոչ ներսից, ոչ դրսից տաք չեն ու մաղում է ձյունը, առատ, շատ առատ, գետինը սառույցի հաստ շերտով է ծածկված, սրտերը նույնպես... - Խնդրում եմ, մի բան արեք , - հազիվ լսելի ձայնով մի կիսասառած, ամոթխած տղամարդ լրատվամիջոցներին խնդրում է՝ ցույց տալով չորս փոքրիկ երեխաներին որոնք կծկված են ` տոնական   զոհասեղաններին դրված գառների նման ու կարծես սպասում են որ մեկնումեկը ուր որ է կլափի նաև իրենց՝ որպես ծամելու մսե պ