Poetry/ Բանաստեղծություն
«Ռեքվիեմ» շարքից
Լույսից քամեցի վերջին առավոտը
ու մաղի մեջ նստած թանձրահյութը վերցրած ափերիս մեջ,
մտա քաղաքիս ներքնահարկի պատերը ծեփելու:
Ննջել էր այնտեղ ստորացված տանիքը շենքի,
Աքաղաղն էր կախվել ոտերից որպես խաչված նյարդ
և արևագալի խեղդված երգն էր թքում հատակին:
Ներքնահարկի շեմքին քսեցի ձեռքերս
ու դուրս չեկա՛...
Սպասեցի մինչև աքլորականչը,
որ հնչեց կես գիշերին,
Կախված Աքաղաղի առավոտի հիշողությամբ մկրտված:
Արևածագն այդժամ
սկսվեց ներքնահարկի՛ց քաղաքի:
Երեվան - 2010 թ.
Comments