Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ հայտնվեցիր ճաղերի ետևում...Չէ՜...Նկատի չունեմ բանտի...Նկատի ունեմ կյանքի ու մարդկանց հորինած ճաղերի...Սպասիր, ավելի պարզ ասեմ, որպեսզի համակարգչով կարդալը դառնա նույնքան հաճելի ինչքան գիրք կարդալն էր ժամանակին...Սա ոչ պատմվածք է, ոչ էսսե, ոչ էլ ֆեյսբուքյան գրառում: Սա մտավարժանք է, որը քնելուց առաջ երազներ տեսնելու իրավունքդ է վերականգնում: Պատահել է, չէ՞, որ քեզ չհասկանան: Ասենք, երբ երեխա ես եղել, հենց առաջինը քեզ չի հասկացել քեզ լույս աշխարհ բերողը՝ մայրդ, հայրդ...Չեն հասկացել, որովհետև դու պարզապես ցանկացել ես ուրիշ բան, իսկ իրենք քո ցանկությունը կա՛մ վտանգավոր են համարել, կա՛մ անտեղի, կա՛մ էլ պարզապես՝ անկարևոր: Այդ պահին դու վախեցել ես: Վախեցել ես մանկական քո միայնությունից . լաց ես եղել, աղմկել ես, փռվել ես հատակին և նայել ես ծնողներիդ աչքերի մեջ աղերսողի անօգնական հայացքով, փորձելով նրանց ամեն գնով հասկացնել, որ դու շա՜տ ես վիրավորված, որ հենց նրանք՝ միակները, որոնք պիտի ամենաշատը հասկանային քեզ, քեզ չեն հասկացել...Եվ ամեն ան...
Ուրախանալու ի՞նչ կա որ այդպես ատամներդ ամբողջությամբ բացել՝ ցուցադրում ես...Աշխարհը քանդվում է՝ դու ծիծաղում ես ախր...Դե ծիծաղի՛ր...Տեսնենք վերջում ո՞վ է ծիծաղելու... Վերջ: Ապուշի նման հայելու մեջ ինքդ քեզ ես նայում ու ծամածռում ես դեմքդ որ խնդաս: Բայց ինչո՞ւ ես ուզում անպայման խնդալ: Ո՞վ ասաց որ ուրախ լինելը պարտադիր է առողջ լինելու համար: Ինչքան շատ ցավ տեսնես, այնքան երկար կապրես՝ գիտե՞ս...Նկատե՞լ ես, որ ամենադժվար կյանքն ունեցող մարդիկ մի հարյուր տարի ապրում են...Չթաքցնեմ՝ երբեմն կասկածում եմ որ այդպիսիք միս ու արյունից են...Ախր ինչպե՞ս կարելի է այդքան տառապել ու այդքան ապրել...Շշմելու բան: Հիմա արի իմ ետևից ու ես քեզ կտանեմ մի մութ սենյակ, որտեղ արդեն քանի հազար տարի՝ մի տուփ եմ թաքցրել: Տուփը կտամ քեզ և դու կհասկանաս ապրելուդ ամբողջ անիմաստությունը կամ գուցե...Իմաստությունը: Գալի՞ս ես ...Արի: Սպասիր՝ բանալին հանեմ իմ գրպանից...Խնդրեմ: Դուռը բացեցի: Մտիր ու ասա թե ինչ ես տեսնում: Մութ է չէ՞: Հենց այդտեղ է ճշմարտությունը...
Ծերուկն իր նեղլիկ բնակարանից դուրս չէր եկել արդեն յոթ հազար տարի, գուցե ավելի...Անհարմար այդ սենյակում՝ նա հարմարվելու իր գաղտնիքներն ուներ և աղոտած իր պատուհանից երբեմն նրան հետևողները զարմանում էին ու ծիծաղում, թե նա, այդ տարիքում ինչպես է կարողանում գրեթե ցատկոտելով անցնել սենյակի մեկ անկյունից՝ մյուսը, հետո թառել սեղանին ու հացահատիկներ ուտել թռչնի պես, հետո ծխել ագռավի նման, իսկ ավելի ուշ միացնել ռադիոն, լսելու համար Վիվալդիի «Գլորիան»... Նա համարում էր որ տիեզերքը հենց այդքանն է և սիրում, գուրգուրում էր իր տիեզերքը, մրսում ու տաքանում էր իր տիեզերքում , տարվա չորս եղանակների հետ փթթում էր, քրտնում, սառցակալում կամ գունատվում, հետո նորից վառում էր ծխածոտն ու առյուծի պես փռվում էր անկողնում, որտեղից՝ հետևում էր իր սենյակի երկնքին ու աչքերը բաց՝ քնում: Նա խիստ էր ինք իր նկատմամբ: Աչքերը չփակելու համար երկար տարիներ նա փորձեր էր արել: Սովորել էր ձկների նման անթարթ հայացքով ապրել և թռչունների պես քչով բավարարվել: Նա իր տան մուտքի դռան վրա փակցրել էր մի...
Comments