«Ավելին, քան այսքանը» գրքից Այս կլոր, անանկյուն, անծայր աշխարհում Քառակուսի հողում՝ քառակուսի հունդ էր... Քառակուսի ծառին՝ քառակուսի խնձոր... Քառակուսի կորիզ, քառակուսի հյութ էր, քառակուսի դրախտ, քառակուսի օձ... Դրախտում ընդամենը չորս անկյուն էր: Մեկն Աստծունն էր... ...Մնացած երեք անկյունների համար մինչ օրս մրցակցում, կռիվ ենք տալիս, մեզ բաժին ընկած անանկյո՛ւն, կլո՛ր, անծա՛յր աշխարհում: 2006 թ.
Ծերուկն իր նեղլիկ բնակարանից դուրս չէր եկել արդեն յոթ հազար տարի, գուցե ավելի...Անհարմար այդ սենյակում՝ նա հարմարվելու իր գաղտնիքներն ուներ և աղոտած իր պատուհանից երբեմն նրան հետևողները զարմանում էին ու ծիծաղում, թե նա, այդ տարիքում ինչպես է կարողանում գրեթե ցատկոտելով անցնել սենյակի մեկ անկյունից՝ մյուսը, հետո թառել սեղանին ու հացահատիկներ ուտել թռչնի պես, հետո ծխել ագռավի նման, իսկ ավելի ուշ միացնել ռադիոն, լսելու համար Վիվալդիի «Գլորիան»... Նա համարում էր որ տիեզերքը հենց այդքանն է և սիրում, գուրգուրում էր իր տիեզերքը, մրսում ու տաքանում էր իր տիեզերքում , տարվա չորս եղանակների հետ փթթում էր, քրտնում, սառցակալում կամ գունատվում, հետո նորից վառում էր ծխածոտն ու առյուծի պես փռվում էր անկողնում, որտեղից՝ հետևում էր իր սենյակի երկնքին ու աչքերը բաց՝ քնում: Նա խիստ էր ինք իր նկատմամբ: Աչքերը չփակելու համար երկար տարիներ նա փորձեր էր արել: Սովորել էր ձկների նման անթարթ հայացքով ապրել և թռչունների պես քչով բավարարվել: Նա իր տան մուտքի դռան վրա փակցրել էր մի...
Այդ տարածքում ոչինչ իր տեղում չէր: Սեղանը կախված էր առաստաղից, մեկ կիլոգրամ պանիրը սառնարանի դռան մեջ ձվերի համար հատկացված հատվածում էր ինքն իրեն փշրել ու տեղավորել, աթոռներից երկուսը՝ նստած էին սենյակում ապրող երկու ընկերների վրա, որոնք մահճակալի տակ էին պառկել և որոնց հայացքը դեպի ներս էր նայում դրսի աշխարհը չտեսնելու ցանկությամբ: Մի շիշ գարեջուրը դրված էր լուսամփոփի վրա և գարեջրի փրփուր էր հոսում ջրի ծորակից, որից անհագ խմում էր տան միակ շունը, ով պոչը շարժելու փոխարեն վիզն էր առաջ ու ետ տանում բերում... Ներս մտավ նրանց միակ հարևանը, ով հաղթանդամ էր ու մռայլ և փրփուրներ կուլ տվող շան հետ պառկեց ծաղկամանի մեջ, որի ծաղիկների բուրմունքը մնացել էր ընկերներից մեկի ափին , իսկ ծաղիկները այս խառնաշփոթ տարածքում կախել էին իրենք իրենց պատուհանի փեղկից, որը ոչ բաց էր, ոչ փակ: Ընկերներից մեկը նկարիչ էր, մյուսը նկարիչ չէր, սակայն երկուսն էլ նկարում էին սեփական ճակատագիրը մի փոքրիկ թղթի կտորի վրա, որտեղ ինչքան նկարում էին, այնքան ամեն բան սկսում էր ջնջվել: Ոչինչ իր տեղում չէր, ...
Comments