Poetry/ Բանաստեղծություն
« ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԱՅՍՔԱՆԸ» Գրքից
ԻՆՁ ՍՏԻՊԵՑԻՆ
Ինձ ստիպեցին չափերս փոխել
եւ տեղավորվել...ասենք թե
փոքրիկ լուցկու տուփի մեջ...
...Իսկ հետո, նրանք
այնքան զարմացան,
որ մեր քաղաքում, որտեղից - որտեղ
Առանց կրակի հրդեհ բռնկվեց:
2004 թ.
Comments